Сообщения

Сообщения за Октябрь, 2013

Մեր Բնագիտության դասարանի հատակագիծը

Изображение
Հոկտեմբերի 30 մեր Բնագիտության դասի թեման էր քարտեզ և հատակագիծ: Դասարանական աշխատանքի ժամանակ մենք նկարեցինք Բնագիտության սենյակի հատակագիծը: Հատակագծում նկարել էինք սեղանները, աթոռները, մեզ և մեր նստատեղերը, Ընկեր Իվետայի սեղանը և պատուհանները: Ահա և իմ նկարած նկարը:

Զվարճալի և հետաքրքիր օրեր Ահնիձորում (մաս 2)

Զվարճալի և հետաքրքիր օրեր Ահնիձորում (մաս 1)

Լուսին

Изображение
ԼուսինըԵրկիրմոլորակի միակ եւ Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրիտրամագծի 27%-ը և խտության 60%-ը, Լուսինն արդյունքում ունի Երկրի զանգվածի1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինը իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։ Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է, մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է եւ արտացոլման գործակցով մոտ է ածխին։



Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։ Լուսնի ընթացիկ ուղեծրի հեռավորությունը մոտ երեսուն անգամ մեծ …

Նեպտուն

Изображение
Նեպտուն
ՆեպտունԱրեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակն է։ Նեպտունը հանդիսանում է չորրորդ մոլորակը ըստտրամագծի մեծության և երրորդը ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից[8]։ Մոլորակը անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունիեռաժանին։
Հայտնաբերվելով 1846 սեպտեմբերի 23-ին[1], Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկականհաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։ Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսությունը, որի ձգողության ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով, հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը` Տրիտոնը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX-րդ դար։ Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք, «Վոյաջեր-2», որը անցել է մոլորակի մոտով 1989

Հարդագողի ճանապարհ

Изображение
Հարդագողի ճանապարհը Ա Մի ագահ ու հարուստ գյուղացի, որի մարագները լիքն են եղել դարմանով, աչք է դրել անճար պառավի այծերի և ուլերի բաժին դարմանին և գողացել այն: Հրեշտակը գաղտնի ծակել է նրա քթոցի տակը, և հարդը մաս-մաս թափվել է գետնին: Իմանալով այդ մասին՝ պառավն անիծել է ագահ հարուստին: Դեպքը պատահել է Սուրբ Սարգսի պասին: Օդը պայծառ ու տաք է եղել: Հարուստը, խաբվելով օդից, արածելու է ուղարկել իր ոչխարների հոտը: Այդ ժամանակ վրա է հասել Սուրբ Սարգիսն ու այնպիսի փոթորիկ է բարձրացրել, որ կոտորվել է հարուստի ամբողջ հոտը: Սուրբ Սարգսի բարձրացրած այդ փոթորիկը (թիփի) կոչվում է Պառավի ցուրտ, իսկ երկնքում եղած աստղերի մի խումբն էլ՝ Հարդագողի ճանապարհ:

Բ Սանամայրն իր քավորի հարդանոցից միշտ գոգնոցով հարդ է գողացել, որովհետև աղքատ է եղել և չի կարողացել փողով գնել: Մի անգամ էլ քավորը նկատել է այդ: Սանամայրն ամոթից երկինք է բարձրացել, փախչելիս թափելով հարդը: Մինչև հիմա էլ երկնքի վրա երևում է այդ հարդի հետքը: Գ Ուղտապաններից մեկը 45 ուղտ ուներ: Մի անգամ պակասեց նրա հարդը: Գնաց 30 ուղտի համար դրացիներից փոխ վերց…

Հայրենագիտական արշավ