Сообщения

Сообщения за Февраль, 2014

Լոռեցի Սաքոն. հատված

Изображение
Թումանյանական օրեր.

Ատամների խնամք

Изображение
Մինչև երկու տարեկանը երեխան ունենում է 20 հատ ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ: 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել և թափվել ու փողարինվում են հիմնական, մշտական ատամներով (մարդը ունի 32 ատամ): 
Ատամները պատված են շատ ամուր նյութով` էմալով: Շաքարը և սննդի մնացորդները աստիճանաբար քայքայում են էմալը և առջանում է կարիես: Հիվանդ ատամները ցավում են, շարժվում ու թափվում:
Այսպիսով շատ կարևոր է մաքուր և առողջ պահել ատամներըդրա համար ատամները պետք է կանոնավոր կերպով լվանալ: Առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ: Օգտագործում էնք  ատամի մածուկ և խոզանակ: Խոզանակ ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել խոզանակի ճափսերին, մազիկների կոշտությանը, (որ լինի միջիտ կոշտության, քանի որ փափուկը չի մաքրում ատամները, իսկ կոշտը քերում է) ունենա կափարիչ: Խոզանակը եպտք է փոխել յուրաքանչյուր 2 ամիսը մեկ:

Հ.Թումանյան Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։ Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն, Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Այս բատաստեղծության մեջ գրողը խոսում է իր հոգու բարության, երջանկության և շնորհքի մասին: Քանի որ Աստված է իրեն այդ ամենը տվել, դրա համար էլ նա իր բարձունքից ուրիշներին էր այդ ամենը բաժանում.ուզում էր, որ նրանք էլ բարի դառնան, ազնիվ և իրենց հոգով հարուստ լինեն: Ինչքան էլ ուրիշներին բարություն էր բաժանում, մեկ է, բարությունը չի պակասում, մարում, սերն էլ չի հատնում

Սիրո տոն` Սուրբ Վալենտին

Изображение
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։    Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է… III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական,  ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս  II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։  Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։   Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո, իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում է…

Քայլերթ Սուրբ Սարգսի տոնին

Երեկ` Փետրվարի 15-ին, Կրթահամալիրի սովորողների և ուսուցչուհիների մի խմբով ուղևորվեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին: Բացի մեզնից եկեղեցու բակում հավաքվել էին ուրիշ երիտասարդներ և երեխաներ, որպեսզի տեսնեին ձիավորին և մասնակցեին Սիրահարների այգում տեղի ունեցող մեծ միջոցառմանը: Տեր հայրը մեզ փոքրիկ դրոշակներ բաժանեց` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Վահան Տերյան արտասանելով սպասեցինք ձիավորին և զինվորներին, որպեսզի նրանց ետևից քայլելով հասնեինք Սիրահարների այգի: Այնտեղ հանդես էին գալու Ռեինկառնացիա խմբի անդամները: Ճանապարհին մենք կորցրեցին միմյանց. մնացել էինք` ես, տիկին Հարությունյանը, Գայանե Գամլետովնան, Եվան և իր քույրիկը: Երկար քայլելուց հետո գտանք Նանորի հեռախոսահամարը, զանգեցինք և իմացանք, որ նրանք մեզնից ընդհամենը 3-4 մետր առաջ էին գտնվում: Այնքան էինք ուրախացել, որ իրար գտել էինք, բայց մենք ունեինք ուրիշ խնդիր, մեր Սերգեյը կորել էր դեռ եկեղեցու բակից: Այս ու այն կողմ վազելով ամեն մեկս մեր հերթին նրան էինք փնտրում: Այդպես հասանք Սիրահարների այգի: Նստեցինք խոտերին, հանգստացանք և Նան…

Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

Изображение
Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ: Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ: Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստ…

Հ.Թումանյան. քառյակներ

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

Հ.Թումանյանի մասին