Сообщения

Сообщения за Март, 2014

Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի. -Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ…

Չարենցի նամակը Թումանյանին

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը: Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պի…

Ղազարոս Աղայան : Հեքիաթներ

Եղիշե Չարենցի ծննդյան օրը

Մորս հմարա գազել...

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, – երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, – օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Cooking cake

Mother: I want to cook a chocolate cake for supper. Angel, could you have a look and see if there are any chocolate and flour in the fridge?
Angel: Yes mom, were got some but not many and there are no chocolate and flour.
Mother: That’s a pity, Is there any sugar, dear?
Angel: Yes lots.
Mother: Can you go to the shops and buy chocolate, flour, fruits and cream? I can’t make cake without them.
Angel: Yes, Mum. I will go. Where is the money?
Mother: Here it is, dear. 5 minutes after Angel: Here it is, I'm back.
Mother: Thanks.

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահի…

Անոնս

Լոինդ Ենգիբարյան Հեքիաթասացը Ժամանակակից հեքիաթներ

‎«Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես մենակ եմ». Լեոնիդ Ենգիբարյան Հեքիաթասացը Ամբողջ գիշեր հսկայական տանը մի պատուհան էր լուսավորվում։ Պատուհանի ետևում մի հեքիաթասաց էր ապրում (ոմանք նրան պոետ էին անվանում)։ Նա հեքիաթներ էր գրում ու նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթների մարդկանց դժվար է ապրելը... Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում  էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամ…չար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»: Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ, հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսն ու դուրս եկավ տնից: Նա գնում էր` չիմանալով ուր: Դանդաղ քայլում էր իր քաղաքում` անձրևի տակ: Երբ հոգնեց, կանգ առավ` այտի վրա զգալով կեչու թաց տերևի հպումը: Ու հանկարծ նկատեց, որ տերևը մուգ կանաչ գույնի է, հետո նա տեսավ, որ ասֆալտը արծաթամոխրագու…

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին… Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում… Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին, Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին: Հարցեր  1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:
Իմ կարծիքով բանաստեղծությունը նկարագրում է Մայրապուտը: 2.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):
Այս բանաստեղծության քամուն ես շատ եմ սիրում: Այն շատ հանգիստ է: Որքան էլ նա այս ու այն կողմ է գնում դու չէս մրսում: Այս քամուց ես հաճույք եմ ստանում: 3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:
Բարի, գեղեցիկ, քնքուշ: Ես ընտրել եմ այս բառերը, որվհետև բանաստեղծության աշխարհը հենց այսպիսին է` գեղեցիկ, բարի և քնքուշ: Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ: 4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաս…

Ինչքան աշխարհը սիրես...

Ինչքանաշխարհըսիրեսուաշխարհովհիանաս -
Այնքանաշխարհըանուշուցանկալիկլինի.
Թեուզումեսչսուզվելճահճուտներըանհունի -
Պիտիաշխարհըսիրեսուաշխարհովհիանաս:
Այնպե՜սարա, որկյանքումո՜չմիգանգատչիմանաս,
Խմի՜րթախիծըհոգու, որպեսհրճվանքուգինի.
Որքանաշխարհըսիրեսուաշխարհովհիանաս -
Այնքանաշխարհըանուշուցանկալիկլինի...

*1921*