Сообщения

Сообщения за Январь, 2015

Վարպետության դաս Էդուարդ Բալախչյանի հետ

Изображение
Այսօր, Մայր դպրոցում տեղի ունեցավ վարպետության դաս իմ դասընկերոջ հայրիկի հետ՝ Էդուարդ Բալախչյանի: Նա մեզ շատ հետաքրքիր հարցեր էր տալիս, սովորեցնում էր ժամանակը ճիշտ օգտագործել, արդյունավետ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և այլ: Մենք նրան լսեցինք, իսկ հետո մեր առաջարկած Ազատություն թեմայով տարբեր խոսքեր և կարծիքներ հնչեցին: Այսորվա օրը շատ հետաքրքիր անցավ, շնորհակալություն Էդուարդ Բալախչյանին:





Ճամբարային 5-րդ օրը

Изображение
Այսոր մեր ճամբարային ջ-րդ օրն էր, այսինքն առաջին շաբաթվա վերջին օրը: Մենք այսոր պետք է գնայինք Կենտրոն հեռուստաընկերություն նկարահանվելու մի նոր հաղորդման: Հաղորդման ընթացքում մենք հյուրին հարցեր ենք տալիս՝ անձնական, սկանդալային, անհնարին և հումորային: Կրկնելով մեր հարցերը մենք ուղևորվեցինք: Ծանոթացանք տաղավարի հետ, տեղավորվեցինք, հեռախոսներն անջատեցինք և նկարահանումն արդեն սկսված էր: Մեր հյուրը Լուսինե Բադալյանն էր, ավելի կոնկրետ Լուլուն: Նա Ժակի հետ վարում է Առավոտյան հաղորդումը: Մենք հաջող անցկացրինք հաղորդման նկարահանումները: Ես հասցրի մի քանի լուսանկար անել և քչից-շատից ձեզ ցույց տալ այնտեղի տաղավարի տեսքը:

























Ճամբարային 4-րդ օրը

Изображение
Ճամբարային 4-րդ օրը մենք գնացինք Արհեստների դպրոց: Եվս մեկ անգամ մենք ծանոթացանք այնտեղի գործունեությանը: Խաղացինք կենդանիների հետ, տարբեր բույսերի մասին իմացանք և սովորեցինք կարել կարի մեքենայով: Շատ հետաքրքիր կարի ձևեր կտորների վրա փորձեցինք և քչից-շատից մեզ մոտ ստացվում է: Մենք Արհեստների դպրոցում երկար չմնացինք, որովհետև Կենտրոն հեռուստաընկերության աշխատակցուհիներից մեկ եկել էր մեր դպրոց: Նա մեզ առաջարկեց մասնակցել մի հեռուստահաղորդման: Ամեն թողարկմանը կլինեն տարբեր ճանաչված հյուրեր: Հյուրի հետ խոսելու ենք տարբեր թեմաներից և իմանանք նրա կյանքի մասին:

Անուշ Թադևոսյան և Արզումանյան Անգելինա