Сообщения

Сообщения за Октябрь, 2015

Ի՞նչ կարող եք անել Դուք, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար: Ուղղակի գնացեք տուն և սիրեք Ձեր ընտանիքը

Եթե բոլորս սիրենք մեր ընտանիքը, ապա այդ սերը կփոխանցվի ուրիշներին: Սիրով և խաղաղությամբ մոտենալով մեր ընտանիքին՝ մենք այդ վերաբերմունքը կփոխանցենք մեր ընկերներին, գործընկերներին և մեզ շրջապատող մյուս բոլոր մարդկանց: Խաղաղությունը նախ ստեղծվում է մարդկային փոխհարաբերությունների շնորհիվ: Եթե մարդիկ իրար հետ համերաշխ են, տարաձայնությունները շատ հազվադեպ կարող են լինել և լինելու դեպքում՝ շատ փոքր և լուծելի: Չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե ամենուր խաղաղություն հաստատվի: Ներկայիս կյանքում գոյություն ունի և՛ բարին, և՛ չարը: Կա չարը, և մենք հասկանում ենք, թե ինչպիսին է լինում բարին, բայց առանց չարի մենք չենք կարողանա այն գնահատել: Գնահատել շատ դժվար է: Ոչ բոլորը կարող են դա անել:

Искусство, живопись, музыка, кино

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Ես հեշտությամբ կարդացի այս վիպակը: Այն ինձ սովորեցրեց մի փոքր ավելի ուժեղ լինել, դիմադրել ամեն ինչի: Ճիշտ է ինձ ծովային թեմաներ չեն հետաքրքրում, բայց անհամբերությամբ կարդում էի: Ծերունու կերպարը շատ առանձնահատուկ էր: Նա մեծ կամքի ուժ ուներ: Նա ամեն բան անում էր, որպեսզի գոնե իր ձկան մի մասը փրկեր: 84 օր ծով դուրս եկողն ու դատարկածեռն վերադարձողը դժվար, թե հույս ունենար, բայց նա ամեն բան անում էր, որ

ԶՕՐԱԿԱՆ ԵՒ ԾԱՆՐ ԳՈՅՆ ԲԵՌՆ ԻՒՐ

Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու` ի ժամանակի մեծի ալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափէին ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երեսպաշտութեան իմիք, որք պատահէին ի ձեռս իւրեանց:

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ

Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ. — Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք: Պատասխանի ետ.

Վահան Տերյան

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհումՈ՛րն է լավ, ո՛րը’ վատ.Ես սիրում եմ աչքերդ խոհունԵվ խոսքերդ վհատ…Ես սիրում եմ արտերը ոսկիԵվ դաշտերր պայծառ,Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,Որ չասիր ու անցար…IՄիայնակ ես սիրում եմ նստելԵրերուն լույսերում,Ես սիրում եմ երագ ու ստվեր. –
Ես իմ սերն եմ սիրում…