Сообщения

Сообщения за 2016

Նախագծային շաբաթ

Изображение
Նախագծային շաբաթվա ընթացքում Միջին դպրոցի 7-րդ դասարանցիների հետ կազմակերպում եմ պարուսուցում: Ինչպես նաև, Եվա Բերբերյանի հետ, Նոր դպրոցի 5 տարեկաններին սովորեցնելու ենք ժամանակակից պար: Մենք փորձում ենք մեր իմացածը տալ մեր կրտսեր ընկերներին, ընկերանալ նրանց հետ: Այս ելույթները կներկայացնենք տոնական համերգ ցուցադրությանը՝ Դեկտեմբերի 22-ին: Սիրով սպասում ենք:

Ընկեր...

Ինչպես   ասում   են,   կյանքը   փուլերով   է,   որոնց   ընթացքում   փոխվում   է   նաև   շրջապատը:   Փոխվում   է   շրջապատը…   Բայց   այդ   մեր   երազած   շրջապատում   ո՞վ   է   ասել,   որ   միայն   անթերի   են   մարդիկ:   Մարդիկ   կան,   ովքեր   այս   կյանքին   ուրիշ   երանգներով   են   նայում:   Երանգներ,   որոնք   չեն   համապատասխանում   իմ   վառ   պատկերացմանն   այս   կյանքի  մասին: Իհարկե   ես   մեծամիտ   չեմ,   բայց   համակերպվող   էլ   չեմ:   Չեմ   վիճում մարդկանց   հետ   այն   դեպքում,   երբ   լինելով   սխալ   և   գիտակցելով   այդ,   միևնույն   է,   իրենցն   են   պնդում:   Ես   իմ   կյանքից   ուղղակի   դուրս   եմ   թողնում   նրանց   և   միայն   տեղ   եմ   հատկացնում   այնպիսիներին,   ովքեր   ինձ   նման   հայացք   ունեն   այս   կյանքի   նկատմամբ:   Ես   մեծամիտ      չեմ:   Այո,   ես   այդպիսն   չեմ:   Պարզապես   ես   ոչ   բոլորի   հետ   եմ   հարաբերվում:   Ես   ընտրում   եմ   իսկական   ընկերներին   բազմության   միջից: Փոքրուց   միշտ   ցանկացել   եմ   մեծանալ   և   ունենալ   շատ…

Առաջադրանք 22 (14.10.2016)

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց․ այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ Եւ եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմի Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։ Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։ Միեւնույն ժամանակ դժվար թե երբեւէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախնել։ Եւ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցան…

Առաջադրանք 21 (12.10-13.10.2016)

Քննարկեք պատմությունը: ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ:  ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐԶԱՆԻ Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է. — Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով: Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է. — Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել: Ուսուցիչը ժպտում է. — Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյու…

Առաջադրանք 19 (10.10-11.10.2016)

1 Տեքստըմեկնախադասությամբ փոխադրի՛ր:Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:Ամերիկայից Անգլիա ծխախոտ ու կարտոֆիլ բերած պետական գործիչ և ծոնագնաց Սրր Ուոլթըր Ռլեյնը ծխում էր, երբ ծառան ջուր լցրեց իր վրա կարծելով, թե այրվում է: 2. Տեքստըերեքնախադասությամբփոխադրիր`ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,բ) երկու նախադասություն հանելով:Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ո…

Առաջադրանք 18 (07.10.2016)

Կարդալ Ագուտագավայի «Գորտը» ստեղծագործությունը:գրել կարծիքը պատմվածքի մասիններկայացնել ստեղծագործության գաղափարըՇատերն են այդպես մտածում, որ աշխարհը պտտվում է նրանց շուրջ: Ապրում են միայն իրենց մասին: Անգամ շատ բան կորցնելով մնում են նույն մտքին: Չեմ սիրում այդպիսիներին: Լրացուցիչ կրթությունՆախագծերՍովորողի օրագիրՌադիոնյութերի, տեսանյութերի ստեղծումՌադիոթատրոնԳրաբարյան ընթերցումներԿարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:ՀարցազրույցներՄենախոսություններ տարբեր թեմաների շուրջԱնհատական, ընտանեկան ռադիո2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/3. Ընթերցած նյութի վերլուծություն4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/5. Ընտանեկան նախագծեր
6. Այլ նախագծեր

Առաջադրանք 16 (04.10-05.10.2016)

Առաջադրանք 16 (04.10-05.10.2016)Ո՞րն է առակների փոխաբերական իմաստը:Փոսի մեջ ընկած երջանկությունՄի անգամ, երեք եղբայր տեսան հաջողությանը, որն ընկել էր փոսի մեջ:Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին և հաջողությունից խնդրեց փող: Հաջողությունը տվեց նրան գումար, և նա երջանիկ գնաց:Մյուս եղբայրը խնդրեց գեղեցիկ կին: Անմիջապես ստացավ իր ուզածը և նրա հետ հեռացավ:Երրորդ եղբայրը թեքվեց դեպի փոսը.-Ի՞նչ է քեզ պետք , -հարցրեց հաջողությունը:-Իսկ քե՞զ ինչ է պետք , — հարցրեց եղբայրը:-Դուրս հանիր ինձ այստեղից , — խնդրեց հաջողությունը:Եղբայրը մեկնեց ձեռքը, փոսից հանեց հաջողությանը, թեքվեց և հեռացավ: Իսկ հաջողությունը գնաց նրա հետքերով:Սեփական եսի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել նաև մյուսների մասին: Ամեն բան չէ, որ մեր ուզածով պետք է լինի: Մենք մենակ չենք ապրում և բացի մեր մասին մտածելուց, պետք է մտածենք մյուսների մասին: Թարգմանությունը ՝ Տիգրան ԱբրահամյանիՄիշտ չի լինելու այդպեսՄի անգամ, մի երիտասարդ զբոսնում էր փողոցում և տեսավ փողոցի եզրում նստած մի ծերունու: Երիտասարդը մոտեցավ նրան և ասաց.-Ծերուկ, ահա դու…

Առաջադրանք 15

1. Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է: Զգույշ եղեք ողորմություն անելիս, որ դա մարդկանց առաջ չանեք, նրանց ցույց տալու համար: Գուցե և դուք երկնային հորից վարձատրություն չստանաք: 2. Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա: Երբ որ դու ողորմություն էս տալիս, մի հայտարարիր, ինչպես կեղծավորներն են անում ժողովրդի մեջ, հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանց կողմից: Հենց դա է իրենց վարձը: 3. Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս: Երբ որ դու ողորմություն տաս, թող ձախը չիմանա թե աջը ինչ է անում, որպեսզի ողորմությունդ թաքուն լինի: Եվ որ հայրը թաքուն քեզ տեսնում է , կհատուցից հայտնապես: 4. Եւ յորժամ յաղաւթս կայցես,…

Նախագծային, թե առարկայական ուսուցում

Հայոց լեզվի և գրականության դասերին մենք նախագծային ուսուցմամբ ենք զբաղվում: Ասեմ, ինձ այս ձևն ավելի է դուր գալիս: Տրված են առաջադրանքների մի քանի տեսակներ: Այսպես, թե այնպես, մենք բոլորն էլ անում ենք, բայց դասարանում հնարավորություն ունենք ընտրելու: Այս տարբերակն ինձ ավելի շատ է դուր գալիս, որովհետև աշխատում եմ հաճույքով: Երբ քո սիրած աշխատանքն ես անում, այն ավելի լավ է ստացվում: Իսկ երբ ստիպված անում ես այն, ինչ քեզ պարտադրել են, վատ է ստացվում, ցանկություն չես ունենում աշխատելու: Առարկայական դասերն էլ իրենց հերթին շատ լավն են: Բացի հայոց լեզվից և գրականությունից, մյուս բոլոր դասերն անցնում են այդպես: Բայց դրանց մեջ կան դասեր, որոնք չպետք է անց կացվեն այնդպես: Օրինակ` կենսաբանության դասը պետք է անցնի նախագծային ուսուցմամբ: Այն, ինչ մենք անում ենք առարկայական ուսուցմամբ այդ դասերին, ինձ և մյուսներին չի հետաքրքրում: Սկսում ենք հաշվել դասի րոպեները, բայց այդպես չպետք է լինի: Մենք՝ սովորողներս, պետք է մեր ուշադրությունը հղենք միայն դասին: Ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում անել այնպես, …

Առակ (վերլուծություն)

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ ենք կարողանում մենք ինքներս անել: Ուրիշին պետք չէ երանի տալ: Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք անել: Յուրաքանչյուրս պետք է հնարավորինս լավ անենք այն, ինչ…

Կոնֆուցիոսի մտքերից (վերլուծություն)

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
Ուժեղ և հաստատուն մարդիկ հանգիստ ապրում են մյուսների հետ, բայց նրանց երևից չեն վազում, որովհետև իրենք կայացած մարդիկ են: Ինքնուրույն ամեն բան կարող են անել, իսկ փոքր մարդիկ դեռ կայացած չեն: Չեն կարողանում ապրել մյուսների հետ միացին, բայց մեկ է վազում են նրանց ետևից:Կոնֆուցիոսը հետևողականորեն խուսափում էր չորս բանից. չէր տրվում դատարկ մտորումների, կատեգորիկ չէր իր կարծիքներում, չէր համառում և միայն իր մասին չէ, որ մտածում էր:
Իսկապես պետք չէ տրվել դատարկ մտորումների, դրանք մի լավ բանի չեն բերի: Իհարկե մարդ միայն իր մասին չէ, որ պետք է մտածի: Պետք է հաշվի նստել նաև մյուսների հետ: Բայց մի բան կարող եմ ասել: Ես համառ եմ և պետք է ստանամ այն ինչ ցանկանում եմ, բայց չմոռանալով մյուսների մասին:Փան Չին հարցրեց մարդասիրության մասին: Ուսուցիչն ասաց. «Միշտ հարգալից եղիր: Աշխատելիս միշտ հարգալից եղիր: Մարդկանց հետ հարաբերվելիս հավատարիմ եղիր: Անարժան մ…

Աշուն է, օրերը ցրտում են

Իմ ամենասիրելի տարվա եղանակներից մեկը: Սիրում եմ, որովհետև ծննդյան տարեդարձս հոկտեմբերին է, և այս սառը քամին ինձ դուր է գալիս: Չկա ավելի հաճելի բան, քան աշնանային երեկոները անցկացնել այգում զբոսնելով կամ պատշգամբում թեյ խմելով: Բոլորը այս եղանակին իրենց վատ են զգում կամ վատ տրամադրություն են ունենում, իսկ ես շատ ուրախ եմ լինում: Անձրևոտ եղանակն էլ իր լավ կողմերն ունի: Ամեն օր փորձում եմ շուտ վերդառնալ տուն, արագ դասերս անել և մի հետաքրքիր ֆիլմ դիտել: Երեկոյան էլ ընկերներիս հետ կամ մենակ զբոսնում եմ: Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Շուտով տերևները կգունազարդեն մեր միջավայրը: Կապրենք մի գեղեցիկ հեքիաթի մեջ: Շատ կուզեի, որ այս եղանակը երկար տեևեր, բայց ցավոք շուտով ավելի ցուրտ կլինի: Տանից դուրս գալ էլ չի լինի:

Սեպտեմբերի 29

Առավոտյան արթնացա ահավոր գլխացավով: Երեկ ընկերուհուս ծննդյան 14-րդ ամյակն էր: Անկեղծ ասած` շատ եմ խմել: Մինչև ուշ գիշեր երգում, պարում, ուտում ու խմում էինք: Երբ եկա տուն, հիշեցի, որ այսօր Բարսելոնան Բորուսիա Մյունխենի հետ պետք է խաղա: Չեմպիոնների լիգայի խաղարկություն էր: Խաղն ավարտվեց 1-2, օգուտ իհարկե Բարսելոնային: Ես Բարսելոնայի էջերից մեկում ադմին եմ և յուրաքանչյուր գոլ պետք է հրապարակեմ: Միայն իմ արած մեկնաբանությունները տեսնեիք: Բայց իմ հումորային մեկնաբանություններն ավելի շատ լայքերի արժանացան, քան սովորականները: Այսօր որոշեցինք, որ մեր պարի հաղթանակը պետք է նշենք կիրակի: Անհամբեր սպասում եմ:

Գրաբարյան փոխադրություն

Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է:
Զգույշ եղեք ողորմություն անելիս, որ դա մարդկանց առաջ չանեք, նրանց ցույց տալու համար: Գուցե և դուք երկնային հորից վարձատրություն չստանաք:Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:
Երբ որ դու ողորմություն էս տալիս, մի հայտարարիր, ինչպես կեղծավորներն են անում ժողովրդի մեջ, հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանց կողմից: Հենց դա է իրենց վարձը:Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս:
Երբ որ դու ողորմություն տաս, թող ձախը չիմանա թե աջը ինչ է անում, որպեսզի ողորմությունդ թաքուն լինի: Եվ որ հայրը թաքուն քեզ տեսնում է , կհատուցից հայտնապես:Եւ յորժամ յաղաւթս կայցես, մի՛ լինիցիս որպ…

Սեպտեմբերի 26

Նորից երկուշաբթի, նորից դասեր: Եվ իհարկե ես չհասցրի հանգստանալ: Ինձ շտապ 1 ամիս հանգիստ է հարկավոր: Չնայած մշտապես ուրախ տրամադրությանս` հոգնած եմ լինում: Տնայիններս էլ անում եմ երեկոյան ուշ՝ ինչպես երեկ: Դեռ սա քիչ էր, մի կողմից էլ նոր դաս hանրահաշվից: Զարմանում եմ, թե ինչպես է իմ ուղեղում այդքան բան տեղավորվում: Իսպաներենի խմբից 3 հոգով և վրացերենի, ռուսերենի ու անգլերենի խմբերից սովորողներով գնացինք Մանկավարժական համալսարան: Այսօր  Եվրոպական լեզուներիմիջազգային տոնն էր: Հավաքվեցինք մի մեծ դահլիճում: Մեզ պես էլի հյուրեր կային: համալսարանի սովորողները նույնպես հետաքրքիր բաներ էին պատրաստել: Շատ դուր եկավ այս միջոցառումը, և սիրով հաջորդ տարի էլ կմասնակցեմ: Այսօր վերջապես գնացի պատվոգրիս ետևից: Ինչպես տարին սկսել ենք, այնպես էլ կավարտենք: Հուսով եմ՝ իմ պարի վերջին տարին շատ լավ կանցնի: Չնայած ինչու վերջին: Իմ ուսուցչուհին բազմաթիվ այլ դասարաններ ունի՝ նաև սիրողական: Եվ ինձ հրավիրեց դրանցից մեկում պարելու: Այնպես որ, հիմա շաբաթը 4 օր ես պարի եմ: Երբ մայրիկիս ասացի, նա ինձ պատասխանեց, որ…

Սեպտեմբերի 25

Изображение
Վերջապես եկավ այս օրը: Առավոտյան արթնացա և ոտքերս ուղղակի դողում էին: Առաջին անգամ էր, որ մրցույթից կամ ուղղակի ելույթից առաջ այսքան անհանգստանում էի: Ընկերներս հնարավորին չափ ինձ հանգստացրեցին: Պատրաստվեցի և գնացի ընկերուհուս հանդիպելու: Միասին նույն խմբում ենք պարում և որոշել էինք միասին գնալ համերգասրահ: Հանրապետության Հրապարակում հանդիպեցինք մեր պարի խմբին և ծնողներին: Ուսուցչուհիս եկավ և մեզ ուղեկցեց Առնո Բաբաջանյան համերգասրահ: Արագ հագնվեցինք և սպասեցինք մեր հերթին: Մարդկանց դեմքերից զգացի, որ նրանք դուր եկավ մեր պարը: Ժյուրին հետաքրքրությամբ մեզ էր նայում: Վերադարցա տուն և հանգստացա: Ընկերուհիս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ մենք պարում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ ներքևում մեր ուսուցչուհին գրել էր, որ իրեն դուր էր եկել: Ընկերուհիս պատասխանեց և մինչև ես մի բան կհասցնեյի ուղարկել, ուսուցչուհիս գրեց, որ մենք առաջին տեղն ենք գրավել))))) Ուրախությանս չափ ու սահման չկար: Հիմա էլ ժպիտը դեմքիս գրում եմ: Չեմ համբերում, թե երբ ենք մեր պատվոգրերը ստանալու:

Սեպտեմբերի 24

Изображение
Այսօր նույնպես վատառողջ էի, բայց գնացի դպրոց: Երկուշաբթի միջազգային եվրոպական լեզուների օրն է: Իսպաներենի խմբից 3 հոգով ներկայացնելու ենք, թե ինչ ենք արել, ինչ ենք անում և ինչ ենք անելու: Շուտ վերջացրինք մեր խմբագրումը ընկեր Նարինեյի հետ և ես շտապեցի տուն: Վերջերս շատ քիչ եմ հանգստանում և միշտ հոգնածություն եմ զգում, դրա համար ձգտում եմ շուտ տուն գալ և հանգստանալ: Իսպաներենի տեքստի իմ մասը փորձեցի և համացանցով շփվեցի ընկերներիս հետ: Երեկոյան էլ պարում էի, որ վաղը ամեն ինչ հնարավորինս լավ ստացվի:

Սեպտեմբերի 23

Изображение
Այդքան սպասված համերգ Կոմիտասի այգում: Մենք սկզբում երգեցինք: Չնայած անձրևին մեր տրամադրությունը մնաց անփոփոխ: Ընկերներս ասում են, որ լավ ենք երգել: Համերգից վերջում արագ գնացի խանութ և իմ հավանած վզկապը: Հասցրի արագ վերդառնալ, որպեսզի հասցնեմ ընկերներիս հետ վերադառնալ: Վերադարցա տուն և հանգստացա: Ամբողջ օրս անցկացրի համակարգչի առաջ:

Սեպտեմբերի 22

Изображение
Այսօր մեր երգչախմբի վերջին փորձն էր: Իհարկե խառնաշփոթ էր: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ պետք է հագնենք, ինչ սանրվածքով պետք է գանք, ժամը քանիսին և որտեղ: Իսկ ես հանգիստ նստած սպասում էի այս ամենի ավարտին: Արդեն 4 տարի է հաճախում են երգչախմբի և արդեն անգիր գիտեն ինչ է պետք: Այսօր պարի չգնացի, որովհետև վատառողջ եմ: Ավելի լավ է մնամ տանը և լավանամ: Վաղվա տնայիններս համարյա վերջացրի, այսինքն կարող եմ հանգիստ նկարել:

Սեպտեմբերի 21

Изображение
Շնորհավոր Անկախության տոնը: Այսօր Հայաստանը դարձավ 25 տարեկան: Իհարկե իմ պարի ուսուցչուհին թույլ չտվեց, որ գնանք առավոտյան հանդիսությանը: 12:00 գնացի պարի: Վերջացրինք և գնացինք իրենց տուն պատրաստվելու: Մեր մյուս երկու ընկերուհիները մեզ սպասում էին: Չորսով գնացինք կենտրոն զբոսնելու և լավ ժամանակ անցկացնելու: Եղանակն այդքան էլ բարենպաստ չէր: Անընդհատ անձրևում էր, բայց դա մեզ չէր խանգարում: Մեզ հետ գուաշներ էին վերցրել և բոլորի ձեռքերին կամ այտերին եռագուննեինք նկարում: Հյուսիսային պողոտայում մեծ իրարանցում էր: Բոլորը մի տեղ էին հավաքվել և երգում ու պարում էին: Մենք էլ միացանք նրանց: Ամբողջ օրն անցկացրինք այնտեղ և ես շատ տպավորված եմ:




















Սեպտեմբերի 20

Изображение
Այսօր առաջին ժամին գնացինք ագարակ: Առաջին անգամ չէր, որ այնտեղ էի, բայց ձիերին չէի տեսել: Ժամանակը սուղ էր և մենք շուտ վերադարցանք դպրոց: Չեմ հասկանում հնարավոր չէ մինչև դասերը սկսելը դասացուցակ կազմել, որ մինչև Սեպտեմբերի վերջ անախորժություններ չլինեն: Կատարում էս տնային առաջադրանքներդ, գալիս էս դպրոց և պարզվում է, որ հանկարծ որոշել են դասացուցակում փոփողություններ անել: Բուռն շաբաթ է ինձ սպասվում: Վաղը անկաղության 25-րդ ամյակն է, հինգշաբթի երգչախմբի վերջին փորձը և պարի նախավերջին փորձը, ուրբաթ համերգ Կոմիտասի այգում, շաբաթ փառատոնի վերջնական փորձ, կիրակի՝ փառատոն: Այսօր երգչախմբի պարապմունքի ժամանակ շատ արդյունավետ փորձ արեցինք: Հուսով եմ տիկին Մարինեն թույլ կտա համերգին 3-րդ ձայն երգել:

Սեպտեմբերի 19

Изображение
Մայրիկս զարմացավ, որ այսօր շուտ վերադարձա տուն: Ի ուրախություն ինձ՝ այսօր մինչև ժամը 19:00 ազատ էի: Տնային առաջադրանքներս արեցի և հանգստացա: Մայրիկիս հետ գնումների գնացինք, հետո ես գնացի պարի: Կիրակի պետք է փառատոնի մասնակցենք և գրեթե ամեն օր քրտնաջան պարապում ենք: Կարծում եմ՝ առաջին 3 տեղերից մեկը մերը կլինի: Ուսուցչուհիս խոստացավ նշել, եթե լավ հորիզոնական գրավենք: Եթե անկեղծ, ինձ ավելի շատ նշելն է հետաքրքրում, քան փառատոնը: Չեք պատկերացնի, թե որքան հոգնած եմ: Երևի միայն ես եմ այսպես պարապում, որ բոլորից շատ եմ հոգնում: Ինչևէ, այս տարի շատ լուրջ եմ տրամադրված, որովհետև ավարտելու եմ: Տարվա վերջում պետական քնություն պետք է հանձնեմ՝ դասական պարերի: Պետք է շատ լավ պարեմ, որ հանձնաժողովը բարձր գնահատականներ նշանակի:

Աշուն է, օրերը ցրտում են

Իմ ամենասիրելի տարվա եղանակներից մեկը: Սիրում եմ, որովհետև ծննդյան տարեդարձս հոկտեմբերին է, և այս սառը քամին ինձ դուր է գալիս: Չկա ավելի հաճելի բան, քան աշնանային երեկոները անցկացնել այգում զբոսնելով կամ պատշգամբում թեյ խմելով: Բոլորը այս եղանակին իրենց վատ են զգում կամ վատ տրամադրություն են ունենում, իսկ ես շատ ուրախ եմ լինում: Անձրևոտ եղանակն էլ իր լավ կողմերն ունի: Ամեն օր փորձում եմ շուտ վերդառնալ տուն, արագ դասերս անել և մի հետաքրքիր ֆիլմ դիտել: Երեկոյան էլ ընկերներիս հետ կամ մենակ զբոսնում եմ: Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Շուտով տերևները կգունազարդեն մեր միջավայրը: Կապրենք մի գեղեցիկ հեքիաթի մեջ: Շատ կուզեի, որ այս եղանակը երկար տեևեր, բայց ցավոք շուտով ավելի ցուրտ կլինի: Տանից դուրս գալ էլ չի լինի:

Սեպտեմբերի 16

Սովորական ուրբաթ օր: Ի ուրախություն ինձ՝ քիչ դասաժամեր, բայց պարսկերեն չարեցինք: Մեր ուսուցիչը հավանաբար հարգելի պատճառով չէր եկել: Իհարկե դա մեզ չանհանգստացրեց, և մենք կրկնեցինք մեր առաջին դասի անցածը: Իսկ հետո ընկերուհիներով ֆիլմ դիտեցինք: Սովորաբար ես ուշ եմ տուն վերադառնում, բայց այս անգամ մայրիկս բարկացավ, որովհետև մոռացել էի առավոտյան ուշանալուս մասին տեղեկացնել: Այսօր շատ մռայլ եղանակ էր: Որոշեցի դասերս թողնել կիրակի օրվան և հանգստանալ: Սիրածս ֆիլմերից մեկը դիտեցի: Այն ակապելա խմբերի մասին է: Շատ ֆիլմեր կան, որ դիտել եմ ամենաքիչը 3 անգամ, բայց չեմ հոգնել: Աշխատանքային օրերին քունս չի տանում, իսկ այս օրերին ցանկանում եմ շուտ քնել: Չեմ հասկանում:

Սեպտեմբերի 15

Այսօր կարողացա Պարոն Տիգրանյանի տված 4 հարցերից 3 պատասխանել: Թվում էր թե բաղտն ինձ ժպտաց, բայց ո՛չ: Համկարգիչս ոչ մի կերպ համացանցին չէր միանոմ և իմ գրած առաջադրանքների չէի կարող ցույց տալ: Իհարկե հնարավորություն ունեմ հաջորդ դասին ներկայացնել: Պատմությանը հաջորդող բոլոր դասերին համակարգիչս այդպես էլ համցանցին չմիացավ: Քանի որ մենք ունենք տեխնիկայի ամենալավ մասնագետին՝ ընկեր Սենին, ես գնացի իր մոտ օգնության: Նա ինձ օգնեց և համակարգիչս նորից սկսեց աշխատել առաջվա նման: Շնորհակալություն:

Սեպտեմբերի 14

Изображение
Ամենասովորական օրերից մեկն էր: Ամեն բան իր սովորական հունով էր գնում: Հայոց լեզվի դասաժամին գնացինք գրադարան: Այս շաբաթ միայն ընթերցանության շաբաթ է: Նոր գրքեր կան: Ես վերցրի Հարրի Փոթերի նոր գիրքը: Հասցրիառաջին գլուխը կարդալ: Մյուս շաբաթ արդեն կկարողանամ տանել տուն և ամբողջությամբ կարդալ:
Դեռ շարությակում եմ վայելել տաք օրերը: Երեկոյան շատ հաճելի եղանակ է, և դուրս եմ գալիս զբոսնելու: Մինչև քնելս էլ մի հետաքրքիր ֆիլմ եմ դիտում:

Սեպտեմբերի 13

Изображение
Չեմ հասկանում` ինչ իմաստ ունի բողոքել, իսկ երբ ձեզ հնարավորություն են տալիս հրաժարվելու, համեստորեն լռել: Այս դեպքում համեստությունը ո՛չ գեղեցիկ է, ո՛չ էլ գնահատվող: Եթե ես լինեի այդ իրավիճակում, անպայման կասեի իմ կարծիքն ու շատ հանգիստ կհրաժարվեի, բայց ցավոք մեր դպրոցում չկա այնպիսի դասաժամ, որը ես անիմաստ եմ համարում: Կարող է` չեմ սիրում, բայց եթե իմաստ չլիներ, հաստատ մեր ծրագրում չէր լինի:  Այսօր երգչախմբում ես ինքս մեր երգելուց հաճույք ստացա: Եզակի դեպքերից մեկը, որ ես ուղղակի հիմարի ժպիտով նստել էի և վայելում էի: Վերջապես հասա իմ ուզածին և երրորդ ձայն կերգեմ մեր ելույթին :D

Աշնանային 11-րդ հավաք

1. Թարգմանչական նախագիծ՝
Կարդացածս բոլոր առակները և հետաքրքիր տեղեկությունները թարգմանում եմ հայերեն և ներկայացնում.

ՌուսերենԱնգլերեն 2. Սովորողի օրագիր Նկարագրում եմ իմ ամեն օրը 3. Շարադրություններ՛ Բոլոր ինձ հետաքրքրող թեմաների մասին գրում եմ և տեղադրում բլոգում: 4. Ձայնադարան Ստեղծում եմ բանաստեղծությունների աուդիո տարբերակներ:

Սեպտեմբերի 12

Изображение
Չկա ավելի լավ զգացողություն, քան առավոտյան արթնանալ և հասկանալ, որ ոչ մի տեղ չունես գնալու, ոչ մի պարտականություն չունես, իսկ տնային առաջադրանքներն արդեն արել էս: Ամբողջ օրն անց եմ կացրել ընկերներիս հետ շփվելով. կեսօրին և գիշերը` համացանցում, իսկ երեկոյան` բակում: Ամառային արձակուրդին հանգստանալը այդքան հաճելի չէր, քան այսօր: 

Սեպտեմբերի 10

Изображение
Շաբաթ օր է, բայց առավոտյան շուտ արթնացա. ընկեր Վարդուհու և Անդրանիկի հետ հեծանվաարշավի պետք է գնայի: Հավաքվեցինք Մայր դպրոցում և ճանապարհ ընկանք: Առաջին կանգառը Երևանյան լճի մոտ էր: Շատ գեղեցիկ տեսարան էր, բայց երբ մի փոքր ներքև էիր նայում..... Ամբողջ տարածքը աղբի մեջ կորած էր: Գործի անցանք և որքան կարող էինք մաքրեցինք: Երկրորդ կանգառը Սեյրանի աղբյուրի մոտ էր: Տեսարանը պակաս գեղեցիկ չէր: Հանգստացանք, այնտեղ նույնպես մաքրեցինք և վերադարձանք: Ճանապարհին նկատեցի, որ չեմ կարողանում արագ գնալ և ետ եմ մնում խմբից: Ընկեր Վարդուհին խնդրեց, որ խումբը կանգնի: Հասա նրանց, ես էլ կանգնեցի և տեսա, որ հեծանիվինս անիվը ծակվել է: Նստեցի մեզ ուղեկցող մեքենան և մնացած ճանապարհը մեքենայով եկա: Հուսով եմ՝ մինչև երեքշաբթի կկարողանամ նորից հեծանիվով երթևեկել:

Եթե ես գորտ լինեի/ Si yo fuera una rana

Изображение
Holla, yo soy rana, me llamo Teresa, soy de Nicaragua, pero vivo en Rusia. El 11 de marzo yo cumplí 33 anos. Me encanta el color azul. Me encanta comer Barbacoa. Yo tengo un abuelo y una hermana. Yo les quiero. Desafortunadamente yo soycasada y no tengo hijos. Desde niña meencanta cantar. Ahora soy una cantante. Tengo muy poco tiempo libre, pero megusta cocinar. Todo el mundo se sorprende, porque en casa yo tengo un elefante. Yo no veo a mi hermana a menudo, pero nosotros hablamos en Skype. Yo tengo Iphone 6s+. Iphone es máshermoso que Samsung.

Սեպտեմբերի 8

Изображение
Գիտեք՝ որքան էի սպասում այսօրվան: Այսօր մենք աշխարհագրություն ունեինք: Ամենասիրածս առարկաներից մեկն է, ուսուցիչը՝ նույնպես: Այս տարվա ծրագիրը շատ հետաքրքիր է և ինձ դուր եկավ: Ասեմ ավելին. դեռ առաջին դասն էր, բայց այս ամսվա համար 7,5 արդեն կարող եմ ստանալ: Մինչև ամսվա վերջ այն հաստատ կդառնա 9-ը: Իմ սիրելի ընթերցող, քեզ մի խորհուրդ, երբ կհանձնարարեն բանաստեղծություն, մի նայիր չափին: Կապ չունի այն երկար է, թե կարճ: Սա ես իմ այսօրվա փորձից եմ ասում)) Հնարավոր է՝ լինի ավելի երկար բանաստեղծություն, բայց այնքան գեղեցիկ, որ ավելի արագ ու հաճույքով սովորեք, քան կաճը: 
Օրեցօր ավելի եմ համոզվում, որ եթե մարդուն լավ չես ճանաչում, պետք չէ նրա մասին կարծիք կազմել: Մարդու մասին հնարավորին չափ շատ բան իմացեք: Մի շտապեք կարծիք կազմել: Որքան լավն է նա երևում տեսքից, այդքան վատը կարող է լինել: Նաև հակառակը՝ որքան վատն է նա երևում տեսքից, այդքան լավը կարող է նա լինել: Ճանաչեք մարդուն լավ:

Սեպտեմբերի 7

Изображение
Ինչպես մնացած օրերը, այսօրը նույնպես բուռն էր: Դասերն անցնում էին արագ ու աննկատ: Մեկը՝ լավ, մեկը՝ շատ լավ, մյուսը՝ վատ: Ես ոչինչ չեմ կարող անել, որ այդ առարկան չեմ սիրում՝ ավելին, չեմ հասկանում: Չգիտեմ, միգուցե անհետաքրքիր է կամ ցանկություն չունեմ սովորելու: Ավելի հակված եմ ցանկություն չունենալուն, քանի որ անհետաքրքիր բան չկա: Ինձ մի բան է հետաքրքրում, ուրիշին՝ մեկ այլ բան: Դրա համար մեր նախագծերը տարբերվում են: Նա հետազոտում է, իսկ ես՝ թարգմանում: Վերջերս սովորականից ավելի շատ եմ զբաղվում լեզուներով: Օրվա մեծ մասը տրամադրում եմ լեզուներին: Իհարկե չեմ մոռանում դասերիս մասին, բայց ժամանակ եմ գտնում պարելու, երգելու և ֆիլմեր դիտելու համար: Այո, ժամանակիցս չեմ բողոքում: Ցանկության դեպքում ամեն բան հասցնում եմ: Չէ՞ որ չեմ կարող չկա, կա՝չեմ ցանկանում: Այս խոսքերն ինքս ինձ շատ եմ ասում: Այն մի տեսակ ոգեչնշում է և պարտավորեցնում: Պարտավորվում եմ ձգտել ավելիին: Առավելագույնս դրսևորել ինձ ամեն ոլորտում: Ամեն ինչից քաղել առավելագույնը: Ինչքան հնարավոր է, շատ բան եմ ցանկանում իմանալ: Գիտելիքը ե…

Իմ ամառային արձակուրդը

Ուրախ էի, որ դասերը վերջացան, բայց շուտով պարապությունից չգիտեյի ինչ անել: Ընկերներիս հետ ամեն օր զբոսնում էի, հեծանիվ էի վարում: Հունիս ամիսն այսպես անցավ: Հուլիսին մեկնեցի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք՝ հանգստանալու: Սոչին շատ գեղեցիկ քաղաք է՝ բուռն կյանքով: Օրվա ամեն ժամի փողոցներում կարող էիր մարդկանց տեսնել: Բոլորը անհոգ ապրում ու վայելում էին կյանքը: Այնտեղ մարդկանց զգալի մասը երթեվեկում էր հեծանիվով և մոտոցիկլետով: Նրանք իրենց հատուկ երթեվեկելու ճանապարհն ունեյին: Ամեն առավոտ քույրիկիս հետ գնում էինք լողափ, կեսօրին վերադառնում տուն, իսկ երեկոյան դուրս էինք գալիս զբոսնելու: Այնտեղ հանգստացողների թիվը ուղիղ համեմատական էր մեդուզաների թվի հետ)))) Սոչիյում շատ հայեր կան: Անգամ մի պահ ինձ թված, որ նրանք ավելի շատ են ,  քան բնիկները: Այդ մեկ ամսվա ընթացքում հասցրեցի քիչ թե շատ տեսնել քաղաքը: Այնտեղ նույն ժամանակահատվածում անցկացվում էր միջազգային երգչախբերի մրցույթ: Ավելի քան 38 երկրներից երգչախմբեր էին ժամանել և ելույթ էին ունենում: Մասնակցում էին նաև հայերը: Ասեմ որ բոլորի ելույ…