Сообщения

Сообщения за Февраль, 2016

Քննարկում ենք Թումանյանի քառյակները

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:Մարդ մի կյանք է ապրում: Չպետք է այդ մի կյանքում ապրի ագահությամբ և անգոհությամբ: Պետք է բավարարվել ունեցածով: Բրոձել չնմանվել բոլոր այն մարդկանցից ովքեր ապրել են իրենց կյանքը անգոհությամբ: Դա ոչնչի չի հանգեցնի: Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:
Ամեն մարդ պետք է ապրի իր կյանքով: Կարծում եմ հաճելի չէ խանգարել մյուսներին: Պետք է վայելել կյանքն այլ ոչ թե խանգարել մյուսներին: Բոլորն իրենց դժբախտ են զգում, բայց չեն փորձում գտնել կյանքի լավ ու պայծառ կողմերը:

Էլի գարուն կգա...

Էլի գարուն կգա… Էլի գարուն կգա… Էլի ծաղիկներ կծաղկեն, և ես նորից կզգամ քո հոգատարությունը: Նորից կքայլենք փողոցով ձեռք ձեռքի բռնած: Նորից կծիծաղենք միասին և կհիշենք մեր անցյալ գարունները: Վազվզում, խաղում էինք միասին, վայելում մանկությունը: Ափսոս… ափսոս դրանք հուշեր են: Ափսոս, որ այդ գարուններն էլ չեն գա: Էլի ծաղիկներ կծաղկեն, բայց այն ծաղիկներն էլ չեն ծաղկի: Չենք կարողանա միասին վայելել կյանքը: Այն կյանքը որ ապրել ենք երկուսով, բայց այն հեռանում է մեզնից:

Բան ունեմ ասելու...

Չկա ավելի լավ բան քան հաճույք ստանալ դիմացինի երջանկություն պարգևելուց: Երբ նվիրում ես, դիմացինդ ուրախանում է և դու էլ նրա ուրախությունից էս հաճույք ստանում: Չկա ավելի լավ բան քան նայել դիմացինիդ անկեղծ երջանկությամբ լցված աչքերին: Կարևոր է, որ նրան հուսախաբ չանես: Իզուր հույսեր չպետք է տաս: Եթե նրան ինչ որ բան ես խոստացել և նա քեզնից ակնկալիքներ ունի ապա դու պետք է տաս դա, թե չէ կկոտրես և քո և նրա սիրտը: Պետք է պահպանես ձեր միջև եղած երջանկության թելը:

Նոր ուսումնական տարին, նոր ծրագրով

7-րդ դասարանը լի է նոր դասերով և ծրագրերով: Երկրաչափության դասերին խնդիրները լուծում եմ GeoGebra ծրագրով: Այն շատ հեշտ ծրագիր է: Ընդամենը 5 րոպեյում դասաժամերին կարողանում եմ խնդիր լուծել: Ժամանակ առ ժամանակ, երբ պետք է որևիցէ բան նկարեյի օգտագործում էի Paint ծրագիրը:  Այս փաստաթղթում կարող եք տեսնել բոլոր այն խնդիրները, որոնք միայն GeoGebra ծրագրով են պատրաստված:

Իմ երեկվա օրը

Ամենասովորական օրերից մեկն էր երեկ: Ինչպես միշտ առավոտյան արթնացա և սկսեցի պատրաստվել նոր աշխատանքային օրվան: Տանից դուրս եկա և արագ գնացի կանգառ, որպեսզի չուշանամ Առավոտյան ընդհանոր պարապմունքից: Ինձ շատ է դուր գալիս մարմարյա սրահի նոր ձևավորումը :D: Բայց միայն դա չէր, որ ինձ ուրախացնում էր

Կարդում ենք Վահան Տերյան

Կենսագրություն՝

Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ