Сообщения

Сообщения за Апрель, 2016

Երգ Երգոցի

Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւոր իմ՝ ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք բաց ի լռութենէդ քումմէ։ Վարսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ի Գաղաադէ։  Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ի լուալեաց։  Իբրեւ զթել որդան են շրթունք քո. եւ խաւսք քո գեղեցիկք։ իբրեւ զկեղեւ նռան են այտք քո՝ բաց ի լռութենէդ քումմէ։  Իբրեւ զաշտարակն Դաւթի պարանոց քո՝ որ շինեալն է ի Թալպիովթ. հազար վահանք կախեալ են զնմանէ, եւ ամենայն նետք սպառազինաց։  Երկու ստինք քո իբրեւ զերկուս ուլս երկուորիս այծեման, որ արածիցին ի մէջ շուշանաց,  մինչեւ տիւն նուաղեսցէ, եւ ստուերքն շարժեսցին։ Գնացից ես ինձէն ի լեառն զմըռնենեաց եւ ի բլուրն կնդրկի։  Ամենեւին գեղեցիկ ես մերձաւոր իմ, եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ։

Սպասում ենք, սպասում

Սպասում ենք… ինչի՞ն ենք սպասում: Հաջողությա՞նը, երջանկությա՞նը: Բայց ինո՞ւ ենք սպասում: Հենց այնպես սպասելով հաջողությունը մեզ չի այցելի, երջանկությունը մեզ չի այցելի: Պետք է ամեն բան անենք դրանց հասնելու համար: Մեր ամեն մի ճիշտ քայլը մեզ մոտեցնում է դրանց: Ձգտելով երջանկությանը մեր կյանքն իմաստավորվում է: Գիտենք ինչու ապրել: Իսկ ճիշտ քայլերը մեզ ծանոթացնում են հաջողության հետ: Յուրաքանչյուր ճիշտ քայլ մեզ հաջողություն է բերում և ստիպում երջանիկ լինել: Կարևորն այն է, որ մենք հենց այնպես չսպասենք դրանք: Մեր արջև նպատակ դնենք և ձգտենք դրան:

Կարդալու ժամանակ ոչ ոք չունի

Իսկապես կարդալու ժամանակ ոչ ոք չունի: Բայց եթե նայենք ժամանակին այն երբեք չի գա: Կարդալու համար ցանկություն է պետք: Եթե ցանկություն չլինի և մեզ ստիպենք կարդալ, ապա մեր ուշադրությունն անընդհատ այլ բաներ կշեղեն: Կարդալուց պետք է տրվենք գրքին: Պետք է կարդանք այն ինչ մեզ իսկապես հետաքրքրում է: Չպետք է կարդանք և անընդհատ մտածենք, թե երբ ենք ավարտելու: Կարդալուց պետք է ապրել գիրքը: Պատկերացնել ամեն տեսարան այլապես կարդալն իմաստ չի ունենա: