Сообщения

Сообщения за Май, 2016

Դեպի Գյումրի

Կրթահամալիրից մոտ 150 ուսուցիչ, սովորող ուղևորվեցինք դեպի Գյումրի: Սա մեր հերթական կրթամշակությանին արշավն էր: Այցելեցինք խոնարհված եկեղեցիներ: Հոգևոր երգեր երգեցինք և պարեցինք: Բարձր տրամադրությունը ամենակարևորն էր, որը մենք ճանապարհին ապահովեցինք: Մեր ավտոբուսից միայն հայրենասիրական երգերի հնչյուններ կլսեիք: Բոլորս երգում էինք: Երգելուց հետո հերթը հասնում էր արտասանելուն: Բնությունից ոգեշնչված գովերգում էինք Հայաստանը: Մեր վերջին կայանը Գյումրիի կենտրոնն էր: Ճանապարհին ձեռք բերած ընկերների հետ միասին ուրախանում էինք: Մեզ համար ելույթ էին ունենում Տիեզերքը և երաժշտության լաբորատորիայի ռոք խումբը: Հատուկ շնորհակալություն հարգելի Ստեփանին և իր պարի խմբին երեկոյի պարային հատվածը գերազանց անց կացնելու համար: Հերթը գյումրեցիներինն է: Սպասում ենք նրանց մեզ մոտ՝ կրթահամալիրում:

Դինո Բուցատի «Սիրո դեմ»

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա

Կյանքը անցնում է

Բոլորիս կյանքն էլ անցնում է: Լինի դա բուռն, թե միապաղաղ: Փնտրում ենք խնդություն ամեն ինչի մեջ: Ցանկանում ենք ուրախ ապրել, երջանիկ ապրել: Մեկն իր կյանքը նվիրում է կենցաղին: Ապրում դրա համար և իր խնդությունը գտնում այնտեղ: Մեկն ուղղակի երազելով է ապրում: Նայում վեր և երազելով անցնում դյութական ճամփաներ: Բայց մի պահ բոլորս էլ նայում ենք վեր: Ամեն տեղ փնտրում ենք մեր ուրախությունը, մեր կյանքը, բայց չենք գտնում: Անկախ մեր ապրած կյանքից նայում ենք վեր՝ բոլորս և հասկանում, որ արդեն մեր կյանքն իր ավարտին է մոտենում: Մեր տարօրինակ կյանքն ավարտվում է և մենք բոլորս նայում ենք վեր՝ դեպի հարդագողի ճանապարհ:

Տորտիյա | Tortilla

Մենք իսպաներենի խմբով պատրաստեցինք իսպանական ավանդական ուտեստ՝ Տորտիյա: Ընկեր Նարինեն ասում է, որ հնարավոր չէ՝գնաս Իսպանիա և չուտես այն:Տորտիյա պատրաստելու համար անհրաժեշտ է կարտոֆիլ, սոխ, ձեթ, ձու և աղ: Կարտոֆիլը մանր կտրատում ենք և ձեթով լի թավայի մեջ շոգեխաշում: Սոխը նույնպես կտրատում ենք և ավելացնում կարտոֆիլին: Ստացվածը քամում ենք: Ձվերը հարում ենք և ավելացնում կարտոֆիլի,սոխի խարնուրդին: Լցնում ենք մաքուր թավայի մեջ: Փայտե գդալով կլոր ձև ենք տալիս: Ափսեյի օգնությամբ ժամանակ առ ժամանակ շրջում ենք, որպեսզի հավասարաչափ եփվի: Չենք մոռանում սկզբում աղ անել, որպեսզի անհամ բան չստացվի: Ես ինքս սոխ չեմ սիրում, բայց այս ուտեստը մեծ հաճույքով և ախորժակով համտեսեցի: