Сообщения

Сообщения за Апрель, 2017

Հոգնել եմ...

Изображение
Հոգնել եմ: Ուղղակի հոգնել եմ: Այն ամենն, ինչ ինձ ոգեշնչում էր, հիմա չեմ զգում: Դրանք էլի ինձ շրջապատում են, բայց ես առաջվա պես չեմ ընկալում դրանք: Ոչինչ անելու ցանկություն չունեմ: Չեմ ուզում քայլել, չեմ ուզում կանգնել, չեմ ուզում սովորել: Անգամ խոսել չեմ ուզում ոչ ոքի հետ: Ուզում եմ մենակ լինել: Լինենք միայն ես և իմ մտքերը: Ուզում եմ կտրվել աշխարհից: Զգում եմ, որ ունեմ այդ մենակության կարիքը: Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում մենակ լինել: Ոչինչ չեմ հասկանում: Նայում եմ շուրջս և տեսնում, թե որքան լի է իմ կյանքը: Բայց ես եմ դատարկ: Իմ ներսում է դատարկությունը: Թե ինչո՞ւ եմ դատարկ, չգիտեմ: Դա իմ զգացողությունն է: Ոչ ոք ունակ չէ հասկանալու: Ոչ ոքի մտքով անգամ չի անցնում՝ ինչ է եղել: Եվ ավելի լավ, որովհետև գիտեմ՝ ինձ չեն հասկանա: Միայն ես կարող եմ ինձ օգնել: Եթե ես լուծում չգտնեմ, ուրիշ ոչ ոք չի կարող գտնել: 

Առակ (փոխադրություն)

Մի մարդ երջանիկ էր ապրում: Միշտ ժպտում էր: Ժամանակ առ ժամանակ նրան հարցնում էին, թե այդ ինչպե՞ս է անում, որ միշտ ուրախ է: Իսկ նա էլ իր հերթին պատասխանում էր, որ այդ իր ընրությունն է լինի ուրա՞խ, թե՞ տխուր: Ամեն օր առավոտյան արթնանալիս նա իրեն հարց է տալիս, թե ինչ է ընտրում այդ օրը, և այնպես է ստացվում, որ նա միշտ ընտրում է ուրախ լինելը:

Երիկամային քարեր

Изображение
Երիկամներում քարերի առաջացման պատճառները
Երիկամների մեջ քարերի առկայությունն ամենատարածված երևույթներից մեկն է: Դրանք հայտնաբերվում են 100 հազարից մոտ 500 մարդու մոտ: Սովորաբար, այն հանդիպում է 20-ից մինչև 50 տարեկան անձանց շրջանում: 
Երիկամներում քարերի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում թթվա-հիմնային նյութափոխանակության խանգարմամբ: Երիկամային քարերի ամենատարածված տեսակները պարունակում են օքսալատ կամ կալցիումի ֆոսֆատ: Բացի այդ, միզուղիներում քարեր կարող են առաջացնել միզաթթուն և ամինաթթուները:
Քարերի քիմիական կազմությամբ կարելի է որոշել նյութափոխանակության խանգարման պատճառները:
Թյուր կարծիք կա այն մասին, որ ծավալուն քարերը երիկամներում հրահրում են մեծ խնդիրներ, սակայն, հատկապես փոքրիկ քարերի պատճառով են հանդիպում բավական ծանր բարդություններ: Դրանք սկսում են շարժվել և դյուրությամբ են խցանում միզատար ուղիները, դա էլ հենց հանգեցնում է երիկամային խիթերի, նաև` մեզի դուրսբերման խանգարման: Օրինակ, օքսալատի հիմքը թրթջնկաթթվի կալցիումային աղերն են: Երիկամներում  այս ամուր, սև-շագանակագույն …

Ջրածնի ստացում

Изображение

Դուք հրեշտակ եք որևէ մեկի կյանքում

Изображение
Ես վստահ եմ, որ հրեշտակները երևում են մեզ և ինչպես սովորական մարդիկ , ովքեր քայլում են մեզ հետ, հայտնվում են մեր կյանքում, բայց ասում և անում են բացառապես անհավատալի բաներ: Հնարավոր է, որ սա ընդամենը սովորոկան երևակայություն է, բայց ես կարծում եմ, որ աշխարհում երևակայություն էլ է պետք: Բացի այդ՝ շատ բան է կախված այն բանից, թե ինչպես ենք մենք իրերին նայում: Աստված ասել է: «Աստծո հետ զրույցների ընթացքում...». «Ես բացի հրեշտակներից ուրիշ ոչ ոքի չեմ ուղարկել քեզ մոտ»Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք բոլորը ուղարկված են Աստծու կողմից, և բոլորը մտել են ձեր կյանք հատուկ առաքելությամբ:Հնարավոր է, որ այս առաքելությունը միայն հոգու մակարդակում է երևում, բայց այդ մակարդակու դա հայտնի է երկուսիդ էլ:Զարմացա՞ծ եք:Մտածեք այս մասին:Դուք ինչ-որ մեկի կյանքի հրեշտակն եք :Միակ հարցն այն է, թե արդյո՞ք դուք հավատում եք դրան:Որոշ մարդկանց այս զրույցի իմաստը միանգամից է տեղ հասնում: Մյուսները… դե, մյուսները մի փոքր համառ են և նրանք այս ամենը մի քիչ ուշ են հասկանում:
Աղբյուրը՝ http://sobiratel…

Երբ ես սիրեցի ինքս ինձ

Изображение
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ տխրությունն ու ցավը միայն նախազգուշացումներ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է «Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս»:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, թե ինչպես կարելի է վիրավորել մեկին՝ ստիպելով նրան անել մեր իսկ ցանկությունները այն դեպքում, երբ դեռ պահը չի եկել, և մարդը դեռ պատրաստ չէ: Եվ այդ մարդը ես եմ: Այսօր ես կոչում եմ այդ «Ինքնահարգանք»:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի տենչալ ուրիշ կյանք և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որն ինձ շրջապատում է հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները իմ աճի համար: Այսօր ես անվանում եմ դա «Հասունություն»:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած դեպքում ես գտնվում եմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և ամեն բան տեղի է ունենում բացառապես ճիշտ պահին: Ես կարող եմ միշտ խաղաղ լինել: Այսօր ես կոչում եմ դա «Ինքնավստահություն»:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի գողանալ ինքս իմ ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ո…

Ինչ կլիներ, եթե չլիներ Չինաստանը

Եթե չլիներ Չինաստանը՝ Մենք չէինք ունենա թուղթ գրելու համար: Եվ գրելն ավելի դժվար կլիներ: Հնարավորն է, որ մինչև հիմա մենք քարերի և փայտերի վրա գրեյինք:Չէինք ունենա հաղճապակե բաժակներ: Պանդաները միայն Չինաստանում են և եթե չլիներ Չինաստանը, հնարավոր է պանդաները չհայտնաբերվեյին:Սալյուտներ չէին լինի: Զվարճալի հրավառությանները ստեղծել են չինացիները: Եթե նրանք չլինեյին հրավառություններ չէյին լինի կամ ուշ կլինեյին:Մենք չէինք իմանա, թե ինչ է կողմնացույցը: Չէինք գտնի շատ մայրցամաքներ: 

Առակ (փոխադրություն)

Երբ Ջորջ Դանցիկը դեռ ուսանող էր, իր դասերն անելու համար հաճախ մինչև ուշ գիշեր արդուն էր մնում: Մի անգամ նա քնով անցավ և Պրոֆեսոր Նեյմանի դասից 20 րոպե ուշացավ: Արագ տեղավորվեց և սկսեց արտագրել գրատախտակի վրայի գրվածը կարծելով, թե դա տնային առաջադրանք է: Խնդիրները բավականին դժվար էին: Նրանից պահանջվեցին օրեր, որպեսզի դրանք լուծի: Լուծեց և հանձնեց պրոֆեսորի, իսկ նա իր հերթին վերցրեց և ոչինչ չասաց: Որոշ ժամանակ անց, մի օր, վաղ առավոտյան պրոֆեսորը վազեց Ջորջենց տուն: Պարզվում է, որ նա լուծել էր այն երկու անլուծելի խնդիրները, որոնք նա առանց մտածելու լուցել էր: Նա ուշացել էր դասից և չէր լսել, որ այդ խնդիրներն անլուծելի են և անգամ Էյնշտեյնը չէր կարողացել լուծել: Մի քանի օրում նա ոչ թե մեկ, այլ երկու խնդիր էր լուծել: Իսկ շատ մաթեմատիկոսների համար այդ խնդիրները մնացել են անլուծելի: Նա ուղղակի չգիտեր, որ այդ խնդիրներն անլուծելի են:

Սովորող-Սովորեցնող նախագիծ

Արդեն երկրար ժամանակ է ինչ ես և իմ ընկերները Նոր դպրոցի 5-րդ դասարանցիների հետ իրականացնում ենք Սովորող-Սովորեցնող նախագիծը: Մենք նրանց հետ միասին ընտրեցինք անգլերեն երգ: Թարգմանեցինք և սկսեցինք մեր փորձերը: Ամեն օր նրանց հետ մեր դասաժամերն անցնում էին ուրախ, հետաքրքիր և իհարկե արդյունավետ: Շատ հաճելի է նրանց հետ աշխատելը: Արդեն փորձում ենք երգին համապատասխան պար հորինել: Կարծում եմ կհասցնենք և մինչև ուրբաթ մեր ելույթը պատրաստ կլինի: