Сообщения

Сообщения за Май, 2017

Սովորող-սովորեցնող նախագիծ

Նպատակ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում փառատոյանին ներկայացում: Բեմադրելու եմ Վիլյամ Սարոյանի «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլն բաներով»: Նախագիծը կիրականացնեմ Նոր դպրոցի 4-րդ դասարանցիների հետ: Այս մեկ ամսվա ընթացքում կարծում եմ կհասցնենք: Բեմականացումը պատրաստ կլինի Հունիսին՝ ամառային ճամբարի ընթացքում: Սովորողներ Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ:

Ներկայացման վայրը` Միջին դպրոցի տանիքային հարթակ Համատեղ հյուրասիրության կազմակերպում

Քո լույսը դրսից չի գալու, այն քո ներսում է

Մի փնտրեք գնահատականներ դրսում: Համաձայնության խոսքեր, հիացմունք և գովասանք, ամենաբուռն ծափահարություններն աշխարհի երբեք չեն կարող բավարարել քո սրտի ամենախորը ձգտումները: Դրանք կարող են միայն ժամանակավոր և պայմանական լինել: Դու ուժասպառ կլինես՝ փորձելով պահել քո հեղինակությունը մարդկանց մոտ:
Քո լույսը դրսից չի գալու, ընկերս, այն միայն քո ներսում է հնարավոր գտնել: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա: Դու անսովոր ես մինչև քո հոգու խորքը: Հատկապես յուրահատուկ ես, քանի որ կյանքը քեզ չի մասնատել: Առանձնահատուկ ես այն ուժով, որ շարժում է ծովերը և մոլորակներն իրենց ուղեծրով: Մի համեմատիր քեզ և մի փորձիր նմանվել որևէ մեկին: Չի ստացվի:
Դու յուրահատուկ ծաղիկ ես: Անսովոր ես անգամ, երբ տխրության գագաթնակետին ես, կասկածի, ցավի պահերին, տան կարոտի ժամանակ: Դու բացարձակ նմանակն ես, անփոխարինելի այն Բանի արտահայտումը, որը երբեք չի կարող արտահայտվել: Դու երբեք չես կարող լինել ուրիշ ծաղիկ, և դրանով է պայմանավորված քո մեծությունն ու քո արժեքը: Չփոխվես: Տիեզերքը զգուշորեն փայփայում է քեզ այնպիսին, ինչպի…