Сообщения

Сообщения за Июнь, 2017

Հյուրընկալ Ժավախքը

Изображение
Տպավորություններս շատ են: Սպասվածից ավելին տեսա: Սահմանն էինք անցել, բայց կարծես Հայաստանում լինեինք: Տարբեր փողոցներ նմանեցնում էի մեր փողոցներին: Այնքան զարմացա, երբ տեսա հայատառ ցուցանակներ, գովազդներ: Ավելի զարմացա, երբ հանդիպեցինք դպրոցի սովորողների հետ: Նրանց չէի ճանաչում, բայց կարծես հազար տարվա ընկերներ լինեինք: Նրանք շատ հյուրընկալ էին: Անգամ հյուրասիրություն էին պատրաստել: Դեռ կես ժամ էլ չանցած մենք բոլոր սովորողներով միասին ծանոթանում էինք դպրոցին: Շրջեցինք հարկերով, դասարաններով և ասեմ նրանք շատ հարմար դասասենյակներ ունեն: Գրատախտակները կավիճով էին և մենք առանց վարկյան մտածելու սկսեցինք մեր մտքին եկածը գրել կավիճով: Երևի կալցիումի պակաս ունեյինք: Ուր որ գնայինք մեզ միշտ ուղեկցում էին: Պատմում էին մեր ամեն տեսածի մասին: Դեռ մի քանի ժամ էր անցել, բայց մենք արդեն սովորողների մի մեծ խմբով խաղեր էինք խաղում դպրոցի դասարաններից մեկում: Ես նրանց շատ լավ էի հասկանում: Ճիշտ է մի փոքր արագ էին խոսում, բայց ինձ հասկանալի էր: Գյումրու բարբառին նմանեցրի: Անգամ մենք էինք սկսել իրենց բար…