Сообщения

Сообщения за Ноябрь, 2017

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Մխիթար Սեբաստացին իր սիրով դեպի ընթերցանությունը, շատ էր տարբերվում հասակակից պատանիներից: Երբեք կարդալուց չէր հոգնում: Եթե մի գիրք էր վերցնում, ձեռքից ցած չէր դնում: Պետք է մինչև վերջ կարդար: Երբ մի անծանոթ բառ էր տեսնում, երկար չէր մնում դրա վրա: Տետրի մեջ նշում էր և հետո բոլորից հարցնում էր, թե ինչ է նշանակում: Նա չէր սահմանափակվում տանը կարդալով: Ուր էլ որ գնար այգի, ճամփորդության միշտ հետը պետք է գիրք լիներ: Ոչինչ նրա ուշադրությունը չէր շեղում գրքից: Անգամ քաղցած օրեր է անց կացրել, գրքերով տարված: Շատ լավ հիշողություն ուներ: Իր ամեն կարդացածը հիշում էր կամ թերթիկի վրա նշում էր և միշտ քարոզների ժամանակ պատրաստ խոսք ուներ: Սուր պիտք ուներ, որը երևում էր ամեն տեղ:

Ես, ես եմ

Изображение
Մենք իրար նման չենք: Մեր կյանքերն իրար նման չեն: Չեն կարող կրկնվել կամ ունենալ նույն հաջորդականությունը: Ես, ես եմ: Դուք, դուք եք: Մենք իրար նման չենք մտածում: Մեր պատկերացումները ճշտի, սխալի մասին տարբեր են: Մի փորձեք ինձ առաջնորդել: Ստիպել անել այնպես ինչպես դու եք արել ժամանակին: Մեկ է, չեմ անի: Ես նույնպես կարող եմ մտածել: Թույլ տվեք ես ինքս հասկանամ ինչն է լավ, իսկ ինչը վատ: Սա իմ կյանքն է: Ես ուզում եմ այն ապրել իմ պատկերացմամբ: Թեկուզ սխալներով, բայց ինքնուրույն: Ո՞վ է ասել, որ անսխալ մարդ չկա: Չէ որ մենք հենց այդ սխալներով ենք, ճիշտը սովորում: Մեկ, երկու անգամ սխալվելուց հետո հաստատ երրորդ անգամ չեմ կրկնի նույնը:

Լիվինգստոն Լարնեդ. «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»

Երբեմն մեծահասակները լինում են չափից շատ պահանջկոտ: Նրանք պահանջում են բաներ, որոնք փոքրերը իվիճակի չեն անել: Մոռանում են, որ նրանք էլ այդ տարիքում չէին կարող անել: Այդ տարիքում նրանց մտքերը նույնպես ուրիշ տեղ էին: Ժամանակի ընթացքում նրանց ուղեղը ծանրաբեռնվել է այլ բաներով և նրանք մոռացել են մարդկային շփման մասին: Կոպիտ են լինում, կտրուկ: Չեն գիտակցում, որ նրանց ասածները կարող են մեծ հետք թողնել փոքրերի հոգեբանության վրա: Նրանց մեկ բառը կարող է ազդել երեխայի տրամադրության վրա: Նրանք մոռացել են, որ այդ տարիքում նրանք էլ էին ուզում, որ իրենց հետ ավելի նրբանկատ լինեն: Ինչու չէ նա ներողամիտ: 
Լիվինգսթոն Լարնեդ, «Հոր զղջումը»

Միջազգային ճամբար կրթահամալիրում

Изображение
Կրթահամալիրում հյուրընկալել էինք Գյումրիից, Ջավախքից և Բուլղարիայից հյուրերի: Իմ արձակուրդային շաբաթն անց եմ կացրել նրանց հետ: Ջավախքի մեր հյուրերին ճանաչում էի: Նրանց մեծ մասն արդեն մեզ մոտ եղել էին և նրանց հետ կապի մեջ էի: Բուլղարիայից եկել էր Զդրավենցա ազգային պարի համույթը: Նրանց հետ միանգամից ընկերացա: Հենց առաջին օրվանից նախաճաշին արդեն նրանց հետ էի: Շրջում էինք կրթահամալիրով և ես պատմում էի նրանց ամեն ինչի մասին: Ղեկավարների հետ խոսում էի ռուսերեն, իսկ երեխաների հետ անգլերեն: Իրար հասկանում էինք))) Մենք նրանց մեր պարերն էին սովորեցնում, նրանք էլ իրենցը: Երբ պատմում էի մեր պարերից յուրաքանչյուրի պատմության մասին, նրանք մեծ հետաքրքրությամբ լսում էին: Նրանք գիտեին թե Արարատ լեռը, Կիլիկիան, Անին Հայաստանի սահմանում են և զարմացան, երբ ասացի որ ոչ: Ամեն երեկո Գեղարվեստում էի, քանի որ Գյումրիից եկել էին Հարգելի Ստեփանի Հրայրք ազգային պարի խմբից անդամներ և գիշերում էին այնտեղ: Նրանց հետ շատ լավ ժամանակ եմ անց կացրել: Մեր հյուրերի հետ գնացել էինք Էջմիածին, Սարդարապատ, Մեծամոր: Այդ նույ…

ՀՀ օգտակար հանածոներ

Изображение
Իմ քարտեզում նշված են  ոսկու, պղինձի, մոլիբդենի, երկաթի, տուֆի, հանքային ջրերի օգտակար հանածոների հանքավայրերը:



 Մոլիբդեն      Ոսկի       Երկաթ     Պղինձ       Տուֆ        Հանքային ջրեր

Աճանան գետ

Изображение
Աճանան (Նորաշենիկ), գետ Հայաստանում, Ողջիի ձախ վտակը։ Երկարությունը 29 կմ է, ավազանը 130 կմ²։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերից, 2700 մ բարձրությունից։ Վերին հոսանքն անցնում է անտառապատ ձորով։ Տարեկան միջին ծախսը 0,92 մ³/վրկ, առավելագույնը 14,4 մ³/վրկ, տարեկան հոսքը 29,0 մլն. մ³։