Сообщения

Сообщения за Март, 2018

Սպասումով լի

Изображение
Հունվարյանճամբարըառիթդարձավ, որընտրությամբդասընթացսփոխեմուընտրեմվրացերենը: «Սովորող-սովորեցնող»նախագծովվրացականպարերէիբեմադրում, դաինձհամարշատսիրելիուհաճելիգործէր: Հիմաուսումնասիրումեմվրացերեն, վրացականտարբերխմբերիայցելություններիժամանականընդհատ

Լուսնի և Արեգակի խավարում

Изображение
ԼուսնիխավարումըԵրկրի՝Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես հայտնվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։

Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա մթնոլորտով, կարմրում են ու բեկվելով՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին», որը, սակայն, գիտական տերմին չէ։



Ա…

Ալկոհոլային խմիչքների արտադրությունը ՀՀ-ում (կոնյակ, գինի, օղի)

Изображение
Կոնյակը թունդ ալկոհոլային խմիչք է, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։
Երևանի կոնյակի գործարան
Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ 1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարանը։ Ավելի ուշ՝ 1880-ականներին Թայիրյանի հրավերով Երևան է ժամանել թիֆլիսաբնակ գինեգործ Գարեգին Խարազյանցը՝ գործարանում աշխատելու։ 1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։ Կոնյակի և օղու գործարանի հիմնադրման գաղափարը պատկանել է Թայիրյանի եղբորը՝ Վասիլի Թաիրյանին, ով ճանաչված գինեգործ էր։ Գործարանի կառուցմանը օգնել է Թաիրյանի ազգական, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սկզբում գործարանն արտադրում էր միայն գինի, իսկ 10 տարի անց անցավ կոնյակի արտադրության։ 1953 թվականին կառուցվել…

Գյումրիի վրացախոսների ակումբը կրթահամալիրում է

Բլոգային ուսուցում Գյումրիի վրացախոսների ակումբի հետ

Изображение
Մարտի 3-ն է: Կրթահամալիրում հյուրընկալել ենք Գյումրիի վրացախոսների ակումբին: Առավոտը սկսեցինք միասնական երգի և պարի ուսուցմամբ: Ունեցանք փոքրիկ քննարկում մեր հետագա նախագծերի վերաբերյալ: Պատրաստվում ենք այցելել Վրաստանի տարբեր շրջաններ և ստեղծել հայ-վրացական ակումբներ: Իսկ հիմա սովորում ենք ինչպես ստեղծել անհատակ բլոգ և գործածել այն: Նախ Նարեկին և Էդգարին ծանոթացրի կրթահամալիրի կայքերին, ուսուցիչների և սովորողների բլոգներին: Մենք արդեն կարողանում ենք նյութեր խմբագրել և տեղադրել բլոգում: Հիմա արդեն իրենց համար բլոգներ բացելու ժամանակն է:

Մոտ մեկ ժամ է անցել և Նարեկն ու Էդգարն արդեն ունեն իրենց անհատական բլոգները, որտեղ հասցրել են տեղադրել մեկական նjութ:
Նարեկ Ալեքսանյան
Էդգար Ասլանյան