Բոլնիսյան տպավորություններ

Մեծ հաճույքով կցանկանայի ձեզ հետ կիսվել իմ Բոլնիսյան տպավորություններով:
Չնայած հանրապետությունում ստեղծված իրավիճակին, մենք կարողացանք լավ
ժամանակ անց կացնել: Մեզ դիմավորեցին սովորողների մի մեծ խումբ, ուսուցիչների հետ:
Իհարկե միանգամից ընկերցա նրանց հետ: Խոսում էինք ռուսերեն և անգլերեն, բայց նրանց
խոսակցությունների մեծ մասը հասկանում էի: Մեր շփումն այդքան էլ դժվար չէր, քանի որ
Բոլնիսցի Ալեքսանդրը հեյերեն էր խոսում: Կարճ ժամանակում հասցրինք ընդհանուր
հետաքրքրություններ գտնել և անգամ ֆուտբոլ խաղացինք: Ամբողջ ճամփորդության
ընթացքում սովորողների խումբը միշտ մեզ հետ էր: Միասին լավ ժամանակ էինք անց կացնում:
Իսկ համերգի օրն արդեն ցանոթացա ավելի շատ մարդկանց հետ: Անգամ երաժիշտ ընկերներ
գտա և շատ կցանկանայի նրանց հետ համագործակցել արդեն կրթահամալիրում: Համերգից
հետո վիկտորինա էր և մեր խումբը զբաղեցրեց երկրորդ տեղը: Վերադարձանք հաճելի
նվերներով: Մեր ուրախ խմբով գնացինք նաև Ղազարոս Աղայանի տուն-թանգարան,
Թիֆլիս և մի լավ զբոսնեցինք: Իհարկե չէինք մոռանում միասնական, հայ-վրացական
երգ ու պարի մասին: Չեմ կարող չասել, որ Բոլնիսը ակտիվ գյուղ է: Բոլորը մեծ հաճույքով
և ոգևորությամբ էին մասնակցում: Անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը:


   

   

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը